«Թյուրիմացություն է եղել»․ ԵՊՀ փոխդեկանը դուրս չի եկել աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ԵՊՀ

Այսօր՝ մարտի 25-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին արել ի պաշտպանություն փոխդեկան Էդգար Քալանթարյանի։ Դասադուլի պատճառը վերջինիս աշխատանքից դուրս գալն էր։ Սակայն պարզվեց թյուրիմացություն է եղել և Էդգար Քալանթարյանը շարունակում է աշխատել։

«Թյուրիմացություն է եղել, իրականում Էդգար Քալանթարյանին չեն հեռացրել աշխատանքից։ Քալանթարյանը դիմում էր գրել ու կարծել էր, որ արդեն դուրս է եկել աշխատանքից։ Սակայն այդ դիմումը չի ստորագրվել։ Էդգար Քալանթարյանը շարունակում է աշխատել և թյուրիմացությունը հարթված է»,-24news-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։