Բանկոմատ թալանած անչափահասները տվել են խոստովանական բացատրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Մարտի 24-ին, ժամը 15.40-ին, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.28-ի սահմաններում, 2 անձինք դիմակավորված մտել են Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 15/Ա հասցեում գործող նշված մասնաճյուղի բաց սրահ, հարմարեցված գործիքով կտրել-բացել են վճարային տերմինալի դուռը եւ գողացել են ամբողջ գումարը:

Ոստիկանությունից հայտնել են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել 2001 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ իր վարած «Porshe Kayene» մակնիշի ավտոմեքենայով, եւ 2002 թ. ծնված Սերգեյ Մ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս