«Վիճակախաղերի մասին» օրենքը լրամշակելու նախագիծը չքննարկվեց․ նախագծի հեղինակը երկրում չէր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր` մարտի 25–ին, չքննարկեց նիստի օրակարգում ներառված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որին հանձնաժողովը պետք է եզրակացություն տար:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց՝ քանի որ նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը երկրում չէ և չի կարող մասնակցել նիստին, հարցը չի քննակվի: Ըստ Թունյանի, երկու ամսվա ընթացքում հարցը կրկին կներառվի հանձնաժողովի օրակարգ, իսկ քննարկումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ապրիլի առաջին կեսին:

Ըստ «Հետք»-ի՝ այս օրենսդրական նախաձեռնությանը սպասում են աղմկահարույց քննարկումներ։