Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Արզումանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Կառավարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Արզումանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: