ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Ֆինլանդիայի ընտրանին մեծ առաջադիմություն ունեցող թիմ է:
«Ֆինլանդիան այլևս այն հին հավաքականը չէ, որը խաղում էր երկար փոխանցումներով: Նրանք, որպես թիմ շատ են առաջադիմել: Մենք մի քանի վնասվածքով ֆուտբոլիստ ունենք և միայն վաղը կորոշենք, թե ինչպիսի մարտավարությամբ ենք խաղալու»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է մարզիչը:
Գյուլբուդաղյանցի խոսքով՝ իր թիմը փորձելու է լավ խաղով ուրախացնել մեր ազգին: Նա տեղեկացրել է, որ Յուրա Մովսիսյանը չի հայտավորվելու և չի խաղալու:
«Իմ նպատակն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստների քիչ-քիչ ընդգրկենք հավաքականի կազմում, բայց այդ ամեն պետք է անենք շատ սահուն կերպով»,-շեշտեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի 21:00-ին: