ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Արման Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին նշանակել Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Խ-021-25.02.2019-ՏՀ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)»,- ասված է որոշման մեջ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս