Քաղաքացու կողմից հասցվել է 465.000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Մարտի 22-ին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից գրություն է ստացվել, որ անհայտ անձի կողմից Յան Ռայնիսի փողոցի 13 շենքի բակում հայտնաբերվել է 46 սմ տրամագծով թթենու կոճղ:

Վնասը՝ 465.000 դրամ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է Կարեն Ա.-ն, որը մարտի 23-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: