Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 25, 24News

.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուր Էջմիածնի լրատվական ծառայությունից:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս