Սպորտի փոխնախարարի հայտարարությունը՝ ՀԹՖ-ում առկա իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 25, 24News

.

Սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հայտարարություն է տարածել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում առկա իրավիճակի մասին․

«Հարգելի ընկերներ,

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի ու Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության վերաբերյալ ցանկանում եմ հայտարարել հետևյալը.

1․ Բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի արդյունքում որոշվել է, որ սույն թվականի ապրիլի 1-ին կայանալու է Հայաստանի Թաեքվոնդոյի առաջնությունը, որի պատշաճ անցկացման համար ձևավորվել է մրցումային հանձնաժողով:

2․ Սեղմ ժամկետներում ՀԹՖ-ի նախագահության կազմը գումարում է նիստ անդամների ընդհանուր քանակի առնվազն 2/3րդ մասով ու հաստատում է ՀԹՖ-ի նախագահի ընտրության օրն ու ձևաչափը` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի հնչեցրած կարծիքները:

3․Նախագահի ընտրության հետ մեկտեղ կընտրվի նախագահության նոր կազմ»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս