Եթե մի շյուղ տանեի, Քոչարյանն ու Սերժը հազար անգամ ցմահ դատել էին. Ա. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Անդրանիկ Քոչարյան

1994 թ-ի դեկտեմբերից մինչև 1996 թ-ի փետրվար  Շիրակի գոտում  իմ աշխատանքի արդյունքի մասին է վկայում երկու կարևոր գնահատական: Այս մասին 24News-ի հետ զրույցում  նշեց  ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով մամուլում վերջին շրջանում  իր  դեմ լույս տեսած որոշ հոդվածներ, որում քննադատության է  ենթարկվում  իր պաշտոնավարումն այդ տարիներին աղետի գոտում  իբրև կառավարության  լիազոր ներկայացուցիչ: 

«Այդ օրերի վարչապետի ստորագրությամբ կառավարությունն ինձ տվեց բացառիկ  մի փաստաթուղթ, որում գնահատվում էր իմ ամբասիր աշխատանքը: Իսկ ավելի ուշ՝ 1995 թ-ին, հենց նույն մարզից ես ընտրվեցի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Իմ լիազորություններն այնպիսին էին, որը ենթադրում էին  կոշտ ուժային լուծումներ: Հիմա պարզ  է՝ 23 տարի անց, մարդիկ, ովքեր փորձել են գողանալ  ու դրա համար շատ խիստ իմ կողմից պատժվել են, փորձում են իբր սենսացիաներ գեներացնել: Կային մարդիկ, ովքեր փախան Ամասիա ոչխար պահելու՝ այլ ձև չէր կարող լինել, պետություն էինք կառուցում: Եթե անգամ մի շյուղ տուն տանեի, Քոչարյանն ու Սերժը հաստատ հազար անգամ ցմահ դատել էին:  Աղետի գոտու իմ աշխատանքի միակ անգնահատելի ձեռքբերումը եղել է իմ դստեր ծնունդը 1996 թ-ի հունվարի 1-ին: Մնացյալը պատվերի և կատարյալ  հոգեկան հիվանդության դաշտից է, որը ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Բոլոր հարցերը կճշտվեն դատարանում»,- նշեց Քոչարյանը՝ տրամադրելով  մեր խմբագրությանը կառավարության կողմից ստացված շնորհակալագրի պատճենը:

Պատվոգիր

 

Տեսանյութեր

Live

Լրահոս