Ալիևը Արմեն Գրիգորյանի մասին հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Արմեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական և հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները,  որոնց մասնակցել է և արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը:

Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել և հիմա անգամ եթե նման հայտարարություններ չի անում, երբեք ռուսների իրական «բարեկամը» չի կարող դառնալ, այլև փորձում է ՀՀ իշխանությունների հանդեպ կասկած սերմանել, որ եթե Արմեն Գրիգորյանին այս ընթացքում չեն հեռացրել պաշտոնից, ուրեմն ողջ ՀՀ իշխանությունն է հակառուսական գծի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։