«Փաստ»․ Առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 26, 24News

Արթուր Դավթյան

«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ և պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գևորգ Կոստանյանն է, ով նախ՝ ունի այդ պաշտոնում աշխատելու փորձ և իր վերջին շրջանի դիրքավորմամբ ամբողջովին համապատասխանում է նոր կառավարության չափորոշիչներին»: