Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Հայկ Հարությունյան

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս տեղեկությունը՝ 24News-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք որ, Հայկ Հարությունյանը 2003-ից 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը մինչեւ մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց դա չի արվել:

Սակայն, պաշտպանական կողմը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է առավոտյան, երբ աշխատավայրում է եղել»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս