Վարչապետին կոմենտարիա չեմ կարող տալ․ ուսանողի առաջ դուռ չեմ փակել. ԵՊՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ռեկտոր

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրեն ուղղված չի եղել։ 

«Վարչապետի հայտարարությանը ես կոմենտարիա չեմ կարող տալ, որովհետև իրեն պետք է հարցնեք, ես իր հայտարարությունը չեմ քննարկում, արտահայտել է ընդհանոր կարծիք՝ ոչ անձնավորված», - լրագրողների հետ զրույցում ասել է ռեկտորը։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում խոսակցությունը միայն իր շուրջ է պտտվում, ԵՊՀ ռեկտորն ասել է, որ խոսակցությունները միշտ էլ իր շուրջն են պտտվում։

«13 տարի ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող կոմենտարիա տալ», -ասել է ռեկտորն ու հավելել, որ  ուսանողների առաջ դուռ չի փակել։

Ավելի վաղ նշել էինք, որ Փաշինյանը կառավարության երեկվա արտահերթ նիստում հայտարարել էր. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն»։