Իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետևել կայքում․ գործարկվել է Աննա Հակոբյանի կայքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական նոր կայք ունի, որը գործարկվել է մարտի 26-ին։

«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր կգա ձեզ եւ հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սևոյանին, Սարգիս Մկոյանին»,-գրել է Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: