Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել հրետանային կրակի կառավարման «Լեկտոր» շարժական համալիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 26, 24News

lektor

Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել հրետանային կրակի կառավարման 7A0917 «Լեկտոր» շարժական համալիր, հայտնում է «Ինտերֆաքս»-ի բելառուսական ծառայությունը:

«Ադրբեջանական բանակի զինանոցը համալրած նոր համալիրը գործարկվել է ընթացիկ տարվա մարտին կայացած բանակային զորավարժությունների ժամանակ»,-նշել է աղբյուրը:

Համալիրն ունի կառավարման երեք մակարդակ, որոնցից կարող են օգտվել ռազմական մարտկոցի հրամանատարը, ավագ սպան և մարտական հաշվարկի հրամանատարը:

Համալիրը ներառում է պլանշետային համակարգիչ, գրպանի համակարգիչ, ռադիոկայաններ, հետախուզման սարք և ավտոմատացված եղանակային կայան: 

Համալիրի միջոցով կարելի է հավաքել և պահպանել տվյալներ, լուծել հաշվարկային և տեղեկատվական խնդիրներ: Համալիրի բոլոր բաղադրիչները, բացի եղանակային կայանից, ստեղծված են Բելառուսում:

«Լեկտոր»-ն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակում: Նշվում է, որ դրա փորձարկման աշխատանքներն ավարտված են:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս