Հեղափոխություններից հետո մեծ ռեֆորմներ են լինում. ԱԺ-ն նման ռեֆորմ չի քննարկել. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Էդմոն

Հեղափոխությունից հետո խորհրդարանը որեւէ մեծ ռեֆորմ չի քննարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հեղափոխություններից հետո մեծ ռեֆորմներ են լինում: Դեռևս մեծ ռեֆորմ խորհրդարանը չի քննարկել: Առաջին մեծ ռեֆորմը, որ քննարկելու ենք, կառավարության կառուցվածքն է լինելու, որը դեռ հանձնաժողովներում չի սկսել քննարկվել»,-ասել է Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի իր տեսլականը ծրագրի վերաբերյալ:

«Մարդկանց կյանքը լավացնելով պետք է արձանագրվեր քաղաքացու տոն։ Հիմա եթե ձեր  աշխատավարձը 200-ից դառնա 400 հազար, հաստատ ամեն օրը քաղաքացու օր կլիներ։ Հետեւաբար, պետք կենտրոնանալ նման բաների վրա, այսինքն՝ չկենտրոնանալ այպիսի հանգամանքների վրա, որոնք մարդու կյանքում բան չեն փոխելու»,- ասել է Մարուքյանը: