Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ իբր Սանիթեքին պատժում է․ Ռուսլան Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 26, 24News

ռուսլան-բաղդասարյան

Երբ քաղաքապետը հայտարարում է, որ «Սանիթեքի» ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, «Սանիթեքը» դրանից միայն ուրախանում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարայնը:

Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի երեւանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ ,որ Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն եւ սանմաքրում։

Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող եւ շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ Սանիթեքի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, Սանիթեքը դրանից միայն ուրախանում է։ Եվ եթե Երեւանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երեւանցիների գրպանից։

Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է։

Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք՝ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երեւանցիներիս հաշվին»: