Բաքվում առևտրի կենտրոնը հրդեհի պատճառով ամբողջովին այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Բաքու

Բաքվի «8-րդ կիլոմետր» թաղամասում գտնվող «Դիքլաս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է, բայց շինությունն ամբողջովին այրվել է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի խոսքով՝ հրշեջներին հաջողվել է կանխել կրակի՝ շրջակա շենքերում տարածվելը:

Դեպքի վայր ուղարկված շտապօգնության 6 թիմերն օգնություն են ցուցաբերել արտակարգ ծառայությունների 2 տուժած աշխատակցի և ևս 2 անձի՝ խանութների տերերին: