Ավտոբուսում ուղևորի պայուսակից դրամապանակ գողացողը բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Գրպանահատ

Մարտի 25-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 3 հասցեի կանգառից գողացել են կնոջ դրամապանակը:
Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բաժին են հրավիրել 42-ամյա կնոջը, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.45-ին, Հանրապետության հրապարակում թիվ 63 երթուղու ավտոբուսում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, ոսկյա զարդեր և փաստաթղթեր, այդ մասին հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 19.40-ին Մաշտոցի պողոտայի թիվ 27 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: 
Գողոնը մասամբ առգրավվել է: 

Կատարվում է քննություն: