Հայտնաբերել են «Լճաշեն Խաչմերուկ» ԱՁ-ի վաճառողուհու զգեստապահարանից ոսկյա մատանին գողացողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Մատանի

Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 25-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 34-ամյա Սիրուն Ս.-ն հյուրընկալվել է իր ընկերուհու՝ համագյուղացի, 29-ամյա Գեղեցիկ Ո.-ի տուն, որտեղից էլ գողություն է կատարել։

Երեկ՝ մարտի 25-ին, Սևանի ոստիկանները Սիրուն Ս.-ին հրավիրել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ վերջինը խոստովանել է, որ ինքը հյուր է գնացել իր ընկերուհու՝ Գեղեցիկ Ո.-ի տուն և օգտվելով, որ նա լոգարանում է, մտել է ննջասենյակ և զգեստապահարանի դարակից հափշտակել ոսկյա մատանին։

Սևանի ոստիկանները հայտնաբերել են գողացված մատանին։

Սիրուն Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։

Գեղեցիկ Ո-ն աշխատում է «Լճաշենի խաչմերուկ» ԱՁ-ում՝ արպես վաճառողուհի, իսկ Սիրուն Ս.-ն նույն ԱՁ-ում՝ որպես մաքրուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս