ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակներում Սուրեն Պապիկյանը դասախոսել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

ՊՆ-ից  հայտնում են, որ նախարարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված քաղաքականության հիմնահարցերը, համայնքների զարգացման ծրագրերը եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համակարգային միջոցառումները: