Հպարտ ենք՝ ունենք Ձեզ նման հայրենակից․ Արցախի նախագահը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։

Ձեր բարձր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարեւոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը։

Ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցելությունն Արցախ, մեր հանդիպումներն ու քննարկումները:

Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում»։