ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում անցկացվել են ստուգարքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին անցկացվել են ստուգարքներ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցաշարերի և անմիջական շփման միջոցով ստուգվել են մինչև օրս ընթերցված դասախոսությունների, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի և ԶՈՒ կառավարման համակարգի վրա սահմանադրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ օպերատիվ հավաքի մասնակիցների գիտելիքները: