Մայիսյան տոների ընթացքում Մոսկվայից Երևան հետադարձ չվերթի տոմսի գինը թանկացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Մայիսյան տոների ընթացքում Մոսկվայից տարբեր ուղղությունների ավիատոմսերը գնային աճ են արձանագրել: Այս մասին ուսումնասիրությունը կատարել են «Kupibilet» ընկերության մասնագետները:

Հաղորդվում է, որ 2018 թվականի համեմատ թանկացել են ամենատարբեր հանրահայտ երթուղիներ, այդ թվում` Երևան չվերթների տոմսերը: Մասնավորապես, եթե նախորդ տարի Մոսկվայից Երևան հետադարձ չվերթի տոմսն արժեցել է 13․000 ռուբլի, ապա այս տարի տոմսի գինը 13.400 ռուբլի է:

Ակնհայտ թանկացում է նկատվում նաև այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան: Այսպես, դեպի Թբիլիսի տոմսի գինը 11․400 ռուբլուց հասել է 16․400 ռուբլու: