Դեղին բաճկոնավորների ցույցերի ընթացքում 200 մլն եվրոյի վնաս է պատճառվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

«FranceInfo» ռադիոկայանը, հղում անելով Ֆրանսիայի ապահովագրության դաշնությանը, հայտնում է, որ Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների ցույցերի ընթացքում 200 մլն եվրո գումարի վնաս է հասցվել պետությանը:

Վնասի մասին տեղեկատվությունը հրապարակվել է մարտի 26-ին՝ բողոքների չորսամսյա ժամանակաշրջանի վերլուծության շրջանակում։

Անդրադառնալով վանդալիզմի հետևանքով երկրին հասցված վնասին՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշում է, որ գրեթե 175 մլն եվրո, վճարվել Է ընկերություններին  վնասներն ու կորուստները փոխհատուցելու համար:

Եվս 25 մլն եվրո ծախսվել Է ավտոմեքենաների և բնակելի շենքերի սեփանակատերերին փոխհատուցումներ վճարելու համար: