Թուրքական Քայսեր քաղաքի օդանավակայանում հնչած կրակոցներից ոստիկաններ են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Թուրքիայի կենտրոնական Քայսերի քաղաքի օդանավակայանում երեքշաբթի կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով ոստիկանության մի քանի աշխատակիցներ վիրավորվել են,  հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրին:

Հաղորդվում է, որ վիրավոր ոստիկանները օդանավակայանի անվտանգությունն են ապահովելիս եղել: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները, վիրավորներին հոսպիտալացրել են: Միջադեպի մանրամասները դեռևս անհայտ են: