Փաշինյանն Ալիևին, և ոչ միայն, շատ ասելիք ունի. Վիկտոր Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ճանաչելով Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը և ստորագրելով այդ մասին հռչակագիրը, նախադեպ չի ստեղծում Հայաստանի համար:

Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Վերջինիս համոզմամբ տեղին չէ իսրայելա-սիրիական և արցախա-ադրբեջանական հակամարտությունների միջև զուգահեռներ անկացնելը: Դրանք սկզբունքորեն մեկը մյուսից տարբեր խնդիրներ են: Պատգամավորը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը, ինչպես նաև պատասխանել իշխանությունների հասցեին հնչող մի շարք քննադատությունների:

Մանրամասները՝ տեսանյութում: