Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել են ВАЗ 2106-ը, Opel-ը և Mercedes-ը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 26, 24News

.

Մարտի 24-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում Երևանում ավտովթար է տեղի ունեցել: Բագրատունյաց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 60-ամյա Սամվել Հունանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 68 ՕԼ 587 համարանիշի, Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Սիմոնյանի վարած Opel մակնիշի 35 NQ 693 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 52-ամյա Խաչատուր Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 35 AM 120 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Խ. Մելիքյանը և Գ. Սիմոնյանի ուղևոր, Նորք Մարաշի բնակիչ, 17-ամյա Գևորգ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: