Մեղրիի զորամասի դեպքերը վերջին տարիների համար աննախադեպ իրադարձություն էր․ ՊՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կխուսափեմ մեկնաբանություն տալ, քանի որ քննություն է ընթանում, հակառակ դեպքում դա կարող է շահարկվել՝ մեկնաբանվելով ՊՆ-ի կողմից քննությանն ուղղորդելու փորձ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Չեմ ուզում որևէ կերպ  անձնավորել մեղավորությունը, իհարկե, եթե դեպքը տեղի է ունեցել,  ես չեմ կարող բացառել, որ նաև սպան է մեղավորություն ունեցել, բայց այն, որ ոչ կանոնադրային հարաբերություններ են գործել  կոնկրետ այդ ստորաբաժանման հետ կապված, միանշանակ է»,- ասել է փոխնախարարը։

Բալայանը շեշտել է, որ զինծառայողների ծնողների կողմից և նաև լրատվամիջոցներում հայտնված միջադեպին վերաբերող ոչ բոլոր տեղեկություններն են համապատասխանում իրականությանը։
Բալայանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է, տեղեկությունն այն մասին, որ զինծառայողն «արտոնյալ» է եղել տվյալ զորամասում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։