Լարսը ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 26, 24News

.

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ին՝ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահավածում ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Այս մասին տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։