Ռուս սենատոր. «ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարելու մենաշնորհը»

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 26, 24News

.

Ռուս քաղաքական գործիչ, սենատոր Իգոր Մորոզովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահի` Ռուսաստանի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ պայմանագիրը չխզելու մասին հայտարարությանը: 

Սենատոր Մորոզովը ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարման փուլում են և շուտով դրանք կլինեն Թուրքիայի տարածքում և հավելել, որ ԱՄՆ-ն չի կարողանալու միջամտել այդ գործընթացին:

Մորոզովը, նշելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ ռազմականտեխնիկական համագործակցություն է ծավալում, ասել է.

«Վաշինգտոնը փորձում է շահարկել Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ակնհայտ է, թե ինչու է ԱՄՆ-ն դա անում: Էրդողանի վերջնական որոշման վերաբերյալ Սպիտակ տնից բազմաթիվ սպառնալից, շահադիտական և մանիպուլյացնող հայտարարություններ են հնչել»:

Սենատորի խոսքով` Էրդողանը ցանկանում է տարբեր ուղղություններով բաշխել քաղաքական  և ռազմատեխնիկական ռիսկերը: 

«ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարելու մենաշնորհը»,-ընդգծել է Մորոզովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա,  ավելացնելով, որ ավելի վաղ իրենք ԱՄՆ-ին հայտնել էին «Patriot» ՀՕՊ համակարգեր գնելու ցանկության մասին, բայց կոնգրեսն արգելել էր այդ համակարգերի վաճառքը Թուրքիային: