Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ի համար հրամայական է համարում ԼՂ օգնություն հասցնելուն աջակցելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

f48c359b-3549-4784-aecf-62f3629f9920.jpg

Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելը խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը։

«Առաջնահերթություն տալով տուժած բնակչության բարեկեցությանը՝ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարմանն ու բաշխմանը: Եվրոպական Միության և նրա անդամ երկրների համար հրամայական է ակտիվորեն աջակցել և օգնել տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում», - ասել է Լուկաս Ֆուրլասը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

Ֆուրլասը նաև ընդգծել է, որ ի պաշտոնե խոսում է իր տասնյակ գործընկերների անունից և նրանց հաստատակամ զորակցությունը փոխանցում ծանր պայմաններում գտնվող արցախահայությանը։

--00—ԶՀ