Ո՞ւր են այդ օտարերկրյա գործակալները, Փաշինյան, դու’ պարտավոր ես անուններ հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Եթե ՀՀ-ում ազատ վխտում են օտարերկրյա գործակալներ ու քաղաքական բարձրագույն ղեկավարությունը գիտի դրա մասին և ոչինչ չի անում, ուրեմն անկարող է։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այդ օտարերկրյա գործակալների անունները դու պարտավոր ես հրապարակել և ձերբակալել, եթե նրանք կան, որովհետև եթե իմ երկրում, որն ունի բազմաթիվ մարտահրավերներ, պանթուրքիզմից սկսած, մինչև այսօր ազատ վխտում են օտարերկրյա գործակալներ ու վարչապետը դրա մասին տեղյակ է, բայց ոչինչ չի անում, ուրեմն այսօրվա իշխանությունը քաղաքական ինպոտենցիայով է զբաղվում»,- ասել է ՀՀԿ խոսնակը։

Շարունակությունը՝ տեսանյությում։

Տեսանյութեր

Live

Լրահոս