Սերոբ Բեջանյանը Մալայզիայի թագավորին է փոխանցել ՀՀ նախագահ ողջույնները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

368619841_678763097614524_7956445030598893741_n

Օգոստոսի 17-ին Մալայզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին (թագավոր): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը Մալայզիայի թագավորին փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, ինչին ի պատասխան Մալայզիայի Յանգ դի-Պերտուան Ագոնգը նույնպես խնդրեց փոխանցել ողջույնի խոսք ՀՀ նախագահին:

--00—ՅՄ