Հալեպում Արամ Ա-ն օծեց Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին․ այն ավերվել էր ռումբի պայթյունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Արամ

Հալեպում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Արամ Ա կաթողիկոսը, հայրապետական խոսքը հղելով ներկաներին, նշելել է, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն:

«Ուրիշները ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել: Այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր հատվածի վրա: Սակայն մենք պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազի պատկերով»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասի՝ 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել 2015 թվականի ապրիլին:

Եկեղեցին պայթեցվել էր ԻՊ կողմից՝ ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Այն վերականգնվել է Հալեպի հայ համայնքի՝ ավելի քան 150 հազար մարդու նվիրատվություններով: 

եկեղեցի