ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ղազախստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այդ մասին Աստանայում ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
« Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացումը, որով նախատեսվում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում»,- նշել է նա։
Ղազախստանի փոխարտգործնախարարը ասել է, որ այդ գործընթացը հեշտ չէ․
«Ընդհանուր առմամբ, մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմամբ, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- հավելել է Վասիլենկոն:
--00—ՍՊ