ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպման «կառուցողական մթնոլորտը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Փաշինյան

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: 

Միրոսլավ Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և երկու  երկրների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտություն խաղաղ կարգավորմաան համար։

«Շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասված է հայտարարությունում: