Ապրում ենք պատերազմի պայմաններում․ այն դեռ չի ավարտվել․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես հայտնում է «Интерфакс» գործակալությունը, հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն հակամարտության կարգավորման հարցում չի եղել։

«Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», - ասել է Ալիևը ու հայտարաել , որ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել:

«Ապրում ենք պատերազմի պայմաններում․ այն դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ալիևը, ապա հնդրադարձել Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը․ «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ալիևը: