ՀՀ-ն ԼՂ-ի շուրջ ստորագրված տեքստին որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստորագրված տեքստին որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեքստում հիշատակվում է «ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման մասին» միտքը։ Այս փաստը մեզ համար հասկանալի չէ, բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ այս համաձայնությունը ընդունել են որպես ի գիտություն։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իր երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։

--00—ՅՄ