Արցախը Փաշինյանին իրավունք չի վերապահել բանակցել, նա ճիշտ է ասում. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ինչ-որ տեղ մեր զգոնությունը ընկել էր. երևի հույսներս դրել էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով 2016 թ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակմանը: Նա ընդգծեց, որ ապրիլի 2-ից ընթանում էին լայնածավալ մարտեր, և դրանում ոչ մեկ հակառակը չի կարող առարկել:

«Պաշտպանության բանակը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ վերադասավորել զորքերը: Ավելին` 6-8 ժամում պահեստազորի անձնակազմն արդեն առաջնագծում էր: Ճիշտ է` ունեցանք կորուստներ, բայց այն մեծ օպերացիան, որը նախատեսել էր իրականացնել Ադրբեջանը, մենք կարողացել ենք տապալել»,- նշեց նա:

Բալասանյանը մանրամասներ հայտնեց նաև մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության համատեղ նիստի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում: