Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_2023-09-21_11-59-10

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության թվիթերի էջից։

«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ