ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները, որի ընթացքում քննարկվել է «վերաինտեգրման մասին» հարցերը։
Նշենք, որ Արցախի պատվիրակությունը գլխավորում է պատգամավոր Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի հայերի հետ շփման պատասխանատու»:
--00—ՅՄ