Ռուսաստանը ԼՂ տարհանված խաղաղ բնակիչների վերադարձի հույս ունի․ Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

76c6c550f0ff1dbfe49ab6b18e78119a

Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է ԼՂ-ում տեւական զինադադարի և տարհանված խաղաղ բնակիչների վերադարձի հնարավորություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն ջանք գործադրեցին՝ օգնելու արցախցիներին՝ հեռանալ վտանգավոր տարածքներից:

«Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա: Ռուսաստանը հույս ունի Լեռնային Ղարաբաղում տևական զինադադարի և տարհանված խաղաղ բնակիչների վերադարձի հնարավորության վրա»,-ասել է նա։

--00—ՅՄ