Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է․ Մեծ Շենի գյուղապետ․ Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_13

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակված է․ բոլոր ճանապարհներն ու բարձունքները՝ թշնամու հսկողության տակ։ Բնակիչները նկուղներում են՝ անորոշության, վախի մեջ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավիդյանը։

«Մինչև ուշ գիշեր կրակում էին։ Հիմա հանգիստ է, բայց ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է լինել։ Բոլոր կողմերից կտրված ենք, կապի ոչ մի միջոց չի աշխատում։ Կապի դուրս գալ հաջողվում է հազվադեպ։ Շատերը չգիտեմ իրենց հարազատները որտեղ են, ինչ վիճակում են։ Ամենաանտանելին այս անորոշությունն է․ չգիտենք հաջորդ պահին ի՞նչ է լինելու»,-ասել է գյուղապետը։

Հարևան Եղցահողն ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն ամբողջությամբ ավերել են՝ դպրոցի շենք, տներ, հիմնարկներ

--00—ՅՄ