ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Կոչ եմ անում ամեն տեղ անհնազանդության ակցիաներ անել, պետք է ծնկի բերենք այս իշխանությանը,- այդ մասին Հանրապետության հրապարակում՝ իր ելույթում նշել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը․
Վաղը 11-ին կառավարության նիստ կա, 10-ից շրջապատելու ենք շենքը, որ նիստը չլինի,- նշել է նա։
Մանուկյանն ընդգծել է՝ զանգվածային ակցիաները հասնելու են սպասված հանգրվանին․
«Այն ցեղասպանությունը, որը ՀՀ գործող իշխանության պատճառով և մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան․ այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի»։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ