Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները կապված չեն Փաշինյանի և Հայաստանի հետ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

դ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցած Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները կապված չեն եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ, Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել Ղարաբաղում «անօրինական ավազակախմբերի» դեմ,- փոխանցում է Anadolu-ն։ 

Էրդողանը նաև հայտարարել է, որ իբրև «չնայած Ադրբեջանի կողմից բազմիցս նախազգուշացումներին»՝ Ղարաբաղում շարունակել են «սադրանքները», ինչը ստիպել է Բաքվին միջոցներ կիրառել:

Թուրքիայի նախագահը կարևոր է համարել այն փաստը, որ Փաշինյանն Անկարայում մասնակցել է իր երդմնակալության արարողությանը։ 

--00—ՍՊ