Ուժի գործադրումը ընդունելի չէ, դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական գործողությունը․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

դդ

ԵՄ-ն բազմիցս ընդգծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը ընդունելի չէ, մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական գործողությունը,-  Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը․

«Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին համապատասխան հայտարարությունը, ակնկալում ենք՝ մարտական գործողությունները Ղարաբաղում չեն վերսկսվի։ Ադրբեջանը պարտավորություն է կրում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության նկատմամբ։ 

Կոչ ենք անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը»,- նշել է նա։ 

--00—ՍՊ