ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Իմ տեղեկություններով, Եվլախում հանդիպումը նորմալ է անցել , դրական շարժ կա, ժողովուրդը չպետք է տներից դուրս գա, պետք է ամեն ինչ անել, որ նրանց անվտանգությունը ապահովված լինի։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Մելքոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմական, հարձակմանը նշեց, որ Արցախի ՊԲ-ի շնորհքն է, դիմադրեց, այդքան զոհեր չունեցանք ու ադրբեջանցիները Ստեփանակերտ չմտան։ «Արցախի համար ինչ կարողացել, արել ենք, 15 հազար երիտասարդ ենք կորցրել, մի մոռացեք։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ Հայաստանն է հիմա պատերազմի առջև, դրա դեմը պետք է կարողանանք առնել, Ալիևը աչք ունի մեր տարածքների վրա»,- ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ