ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Հայաստանը չի կարող այս իրավիճակում, աղետի եզրին հասած վիճակում բնականոն շարունակել կյանքը,»- այդ մասին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցին՝ իր ելույթում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․
Մենք մեր առջև դրված խնդիրները կարող ենք լուծել բացառապես այն դեպքում, երբ Երևանի փողոցներում և հրապարակներում ունենանք մեր ժողովրդի անհաղթահարելի ուժը։ Մենք մեր քայլերով և գործողություններով պետք է հասնենք այն կրիտիկական կետին, որ այլևս Նիկոլի պաշտպան ոստիկանները զեկուցեն, որ չեն կարողանում դիմադրել ժողովրդին։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հիմա ունենք մի վիճակ, որ նախկինում չենք ունեցել. դա ապակենտրոն, ցանցային պայքարն է, դա շատ կարևոր սկզբունք է այս գործի համար հաջողելու։
Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը իշխանոություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանը իշխանություն ունենա։
Կոչ եմ ուղղում մեկ անգամ ևս, բոլոր նրանց, ովքեր այս հրապարակում չեն, սիրելինե՛րս եկե՛ք միացե՛ք, խնդրում ե՛նք, աղաչում ե՛նք, պահանջում ե՛նք, եկե՛ք միացե՛ք։
Դիմում եմ մեր մտավորականներին, գործարարներին, ուսանողներին, դասախոսներին, պարզ գյուղացի մարդուն, ով այս օրերին գլուխը կախ իր գործն է անում. սիրելի՛ հայրենակիցներ, սա այլևս չափազանցոություն չի, եթե սրանց չհեռացնենք ու մեր երկրի պաշտպանությունը չկազմակերպենք՝ թուրքը հասնելու է այստեղ։
Մենք վերջի կետում ենք, կա՛մ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կա՛մ Նիկոլը Հայաաստանին»,- ասել է Սաղաթելյանը՝ իր ելույթում։
--00—ՍՊ